Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ժամանակակից մարդը բոլորովին նոր ցեղատեսակ է

Ժամանակակից մարդը բոլորովին նոր ցեղատեսակ է

Գերմանացի գիտնական Ալեքսանդր Կուրտիոլը պնդում է, որ ժամանակից մարդն այնքան է հեռացել 200 հազ տարի առաջ ի հայտ եկած նախամարդուց` Homo sapiens-ից, որ «իրականում կարելի է ենթադրել, որ մենք լիովին նոր տեսակ ենք», գրում է The US Weekly-ն :

Կուրտիոլը համամիտ է Չարլզ Դարվինի բնական սելեկցիայի տեսության հետ և որպես դրա վառ ապացույց նշում է, որ ժամանակից մարդիկ գնալով ավելի թույլ և հիվանդությունների նկատմամբ խոցելի են դառնում, ինչը վկայում է, որ մարդկանց էվոլուցիան դեռ շարունակվում է:

«Մենք պարզել ենք, որ էվոլուցիան, ինչպես որոշ գիտնականներ ավելի վաղ ենթադրում էին, կանգ չի առել 10 հազար տարի առաջ: Մարդու փոփոխությունը մի տեսակից դեպի մյուսը կարելի է նկատել միայն ժամանակի ընթացքում: Եթե մենք հնարավորություն ունենայինք ճանապարհորդել դեպի անցյալ և հանդիպել նախամարդկանց հետ, ես համոզված չեմ, որ մենք ի վիճակի կլինեինք սերունդ տալ նրանց հետ:Բացի այդ, գոյատևման համար մարդուն անհրաժեշտ բնորոշ գծերն այլևս չեն զարգանում, քանի որ ժամանակակից բժշկությունը փոխարինում է դրանք: Հազարավոր տարիներ առաջ մարդիկ մահանում էին գենետիկ հիվանդություններից, որոնք ժամանակից աշխարհում այլևս մահացու վտանգ չեն ներկայացնում զարգացած բժշկության շնորհիվ:

Ժամանակից աշխարհում ավելի կարևոր է գտնել զուգընկեր և սերունդ տալ, ուստի ֆիզիկական գործոններն այսօր առավել կարևոր են, քան նախկինում: Ժամանակից մարդու մոտ տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տալիս ապագա սերունդներին գեների միջոցով փոխանցել ոչ միայն այնպիսի հատկություններ ինչպես օրինակ տաղանդն է,այլև ցրտի և ցավի նկատմամբ դիմացկունությունը»,- նշել է Կուրտիոլը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ